Քաղաքական

Ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը տեր Արամ Ասատրյանն է. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը տեր Արամ Ասատրյանն է. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ի սկզբանե, երբ խոսել եմ «Վեհարանը վեհի» նախաձեռնության մասին, առանցքային պատճառներից մեկը այն է, որ, ըստ էության, այսօր Հայաստանում հոգևեր կյանքով ապրելու տեղ  չկա կամ դժվար է գտնել»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծելով՝  մի կողմից խոսում են արժեքահենք հանրություն ունենալու անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ հանրության արժեքների էպիկենտրոնը աղտոտված է։

Նա ընդգծել է՝ վերոնշյալ իրադարձությունները համոզել են իրեն, որ Հովհաննավանքն այն տեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով. «Ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը տեր Արամ Ասատրյանն է»,-ընդգծել է վարչապետը։

Նա նաև նշել է, Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ ու եկեղեցիներ, գտնվում են կառավարության հաշվեկշռում։ «Մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն։

«Ես կարծում եմ՝ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, «ֆեյք երեցների» խմբեր են գործում, կան բոլոր բարոյական և իրավական հիմքերը, որ այդ հուշարձանները վերադարձնենք հանրությանը»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ կաթողիկոսը, խախտելով կուսակրոնության ուխտը, կարգալույծ է եղած. «Եթե կարգալույծը կարգալույծ է արել, նշանակում է՝ տեր Արամը այդ օրը նոր օծվել է եկեղեցու՝ ժողովրդի կողմից, ես կգնամ և հաղորդություն կընդունեմ Տեր Արամի ձեռքից»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական