«Վարդան Ղուկասյանն հուրի-փերի՞ էր, բան չէ՞ր արել հայաթում։ Ես վարչապետի հայտարարությունից 4 ամսից առաջ դեռ ասել եմ, որ այդ մարդու տեղը բանտում է։ Եթե դա չասեինք նրա մասին, ոչ ոք չէ՞ր իմանա»,-ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի կալանավորմանը։
Նա ընդգծել է՝ Գյումրիում ամենաշատ ձայնը հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. «Գնացե՛ք, ժողովրդի ձայնը պաշտպանեք։ Նրանք 3-4 կուսակցությունով միացել են, ընտրել քաղաքապետ, նորից թող ընտրեն»։