Քաղաքական

Եթե խաղաղությունը մշտական լինի, ես դրանում լավն եմ տեսնում. Ս.Սարգսյան

Եթե խաղաղությունը մշտական լինի, ես դրանում լավն եմ տեսնում. Ս.Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստան տարանցման արգելքը հանելու մասին Ալիևի հայտարարություններին։

«Եթե խաղաղությունը մշտական լինի, ես խաղաղության մեջ ընդամենը լավն եմ տեսնում։ Իսկ վտանգներ՝ խաղաղություն լինի, թե գժտություն, վտանգները բոլոր տեղերում միշտ գոյություն ունեն։ Եվ կախված նրանից, թե որոշում կայացնողն ով է, վտանգները կամ իրականություն են դառնում, կամ շրջանցվում են»,- ասել է նա։

Ըստ Սերժ Սարգսյանի՝ ինքը չի կարծում, թե Հայաստան հացահատիկ ներկրելն ամենահարմար, ամենակարճ և ամենաէժան տարբերակն է. «Եթե նման բան կա, ես բացարձակապես դեմ չեմ, եթե հացահատիկի որակը լավն է, եթե հացահատիկը հացի գները էժանացնելու է, ես միայն ուրախ կլինեմ»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական