«Ադրբեջանից հնչում է ապակառուցողական թշնամական հայտարարություն, ընդդիմությունը ասում է՝ ձեր ամբողջ խաղաղության օրակարգը կեղծ է Ադրբեջանից, քանի որ հնչում են ռազմատենչ հայտարարություններ»,-ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմությանը, և հավելել՝ Ադրբեջանից հնչում է խաղաղասիրական հայտարարություն, ասում եք՝ նվաճողը սիրում է խաղաղություն։
«Այսինքն, ձեզ գոհացնելու ձև չկա՞ ընդհանրապես, թե՞ կա, ուղղակի դուք դասական ռեժիմի մեջ եք, որը կողմ ըլլալով դեմ լինելն է»,-ընդգծել է նա։