Քաղաքական

Առաջարկում եմ Կտրիճ Ներսիսյանին՝ սկսել հավաքել իրերը. Ռուբինյան

Առաջարկում եմ Կտրիճ Ներսիսյանին՝ սկսել հավաքել իրերը. Ռուբինյան

«Այսօր տեղեկացանք, որ Կտրիճ Ներսիսյանը, որը, չգիտես ինչու, շարունակում է զբաղեցնել Վեհափառ Հայրապետի աթոռը, ստիպել է իր ենթականերին, որպեսզի Տեր Արամին կարգալույծ անեն, և սա հերթական, հակաեկեղեցական քայլն է նրա կողմից»,-հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբինյանը իր լիակատար համերաշխությունն է հայտնել Տեր Արամին և Առաքելական եկեղեցու բոլոր ազնիվ սպասավորներին. «Կտրիճ Ներսիսյանը մարդ է, ով խախտել է Աստված առաջ տրված իր ուխտը։ Նա մարդ է, որը, ըստ վերջերս հրապարակված ձայնագրության, ստիպել է իր ենթակային՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականին, որի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում, ստիպել է, որ իր մոր հետ գնա և իշխանությունների դեմ հանրահավաք անի»,-ասել է նա և հավելել՝ չի կարող Հայ առաքելական եկեղեցու գլուխը լինել մեկը, որ այլ անձանց ստիպում է անել բաներ իրենց կամքին հակառակ։

«Առաջարկում եմ Կտրիճ Ներսիսյանին՝ սկսել հավաքել իր իրերը, որովհետև ինքը ոչ միայն պիտի լքի Վեհարանը, այլև պիտի կարգալույծ արվի»,-ընդգծել է Ռուբինյանը

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական