Քաղաքական

Ձեռքով ողջունենք սերժական բանդային. ԱԺ-ում կրքերը լարվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ձեռքով ողջունենք սերժական բանդային. ԱԺ-ում կրքերը լարվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության Աննա Մկրտչյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց։ Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյան ընդհատեց նրա ելույթը, ապա ասաց. «Ողջունենք տիկին Մկրտչյանին և իր տիրոջը` Սերժի բանդային»։ Աննա Մկրտչյանը սկզբում չէր հեռանում, ապա, նստելով տեղը, պատասխանեց այդ խոսքերին, այնուհետև հեռակա վեճ սկսվեց պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։ Ռուբինյանը կոչ էր անում Հակոբյանին լռել, ապա դիմեց Աննա Մկրտչյանին. «Ձենդ, ձենդ…տիկին Մկրտչյան, մի հատ ձենդ կտրի, աղջիկ ջան»։

Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց, ապա, վերադառնալով, ասաց. «Բոլոր կաշառակերները պիտի նստեն և փտեն բանտում»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական