«Ընդամենը 6 ամիս և արդեն 1 օր հետո իրենց՝ (ընդիմության) աջակցությամբ քաղաքապետ ընտրեցին, որին պահանջվեց 6 ամիս, որպեսզի ինքը կաշառք լափի և բռնվի»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի ձերբակալությանը։
Ռուբինյանը նշել է, եթե ընդդիմությունը, ըստ իրենց լեզվամտածողության, աջակցում է քաղբանտարկյալ Վարդանիկին, սխալվում է. «Չեք աջակցում, այլ ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառալափության համար»,-ընգծել է նա և հավելել՝ Վարդան Ղուկասյանը 6 ամիս հետո կաշառք է կերել, կամ ուզել է ուտել ու բռնվել է. «Չի փոխվել էդ մարդը»,-ասել է Ռուբինյանը։