Քաղաքական

Հայաստանը ողջունում է բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու՝ Ալիևի հայտարարությունը

Հայաստանը ողջունում է բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու՝ Ալիևի հայտարարությունը

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ Բաքուն վերացրել է Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։

«Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։

Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»,- հայտնել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գործել են հակամարտության սկզբից ի վեր, և առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի խմբաքանակն է եղել դեպի Հայաստան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական