«Կարծում եմ՝ բավարար չէ, որ ընդդիմությունը միայն դատապարտի այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, քանի որ ոչ միայն կողմնակի դիտորդ եք հանդիսանում, այլև՝ Վարդանիկի զուգընկերն եք»,-ընդգծել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա շեշտել է, որ ընդդիմությունը ուղիղ քաղաքական պատասխանատվություն է կրում Վարդան Ղուկասյանի գործողությունների համար՝ այն կաշառակերության, ինչը երեկ բացահայտվել է. «Թալանելու, լափելու տարփանքը, որը նրանց մեջ կա, հնարավոր չէ ընդդիմության միջից հանել»։