«Ինչ-որ չեմ հիշում կաշառակերության համար Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին բերման ենթարկեն, հարյուրավոր ոստիկանական ուժեր լինեն, ավելին, այստեղից չի հնչում ոչ թե կաշառակեր սրիկա արտահայտությունը այդ անձի հասցեին։ Եվ դա ճիշտ է. անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել»,-ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Անդրադառնալով Ռուբինյանին՝ ընդգծել է. «Ինչ վերաբերում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին՝ մինչև Եվրոպական դատարանից Նիկոլ Փաշինյանի գործի հերքումը, իրենցից ո՞վ էր օրինական ուժի մեջ մտած ՀՀ-ի դատական ակտով խառնակության զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանին դատապարտում՝ ոչ մեկը» ,-ասել է նա և հավելել՝ ո՞վ եկավ և այդ ամբիոնից դատապարտեց Նիկոլ Փաշինյանի կողմից մի շարք խախտումները. «Այստեղից շարունակում եք պատգամավորին ոչ վայել բառապաշար օգտագործել»։