ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ առաջիկայում տեղի կունենա հայ-թուրքական միջգերատեսչական հանդիպում։
«Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանդիպում՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման ու վերագործարկման հարցով»,- հայտնել է Ռուբինյանը՝ հավելելով, որ հանդիպումը լինելու է տեխնիկական հարցերի քննարկման համար։