Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ ներառյալ առկա մեխանիզմների միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։
Արարատ Միրզոյանը և Յորղոս Գերապետրիտիսն անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության խթանման ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանում «Թրամփի ուղու» կյանքի կոչմանը։