ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձել է Գյումրիի քաղաքապետի դեմ հարուցված քրեական գործին և ձերբակալությանը՝ նշելով, որ իշխանությունը փորձում է ընտրություններին ընդառաջ մեկուսացնել բոլոր նրանց, ովքեր կարող են որևէ ազդեցություն ունենալ։
«Հատկապես վերջին օրերին տեղի ունեցողը կարող եմ նկարագրել որպես քաղաքական հաշվեհարդար»,- ասել է նա։ Ըստ Գրիգորյանի, ակնհայտ է, որ սա քաղաքական ենթատեքստ ունի։
Խոսելով ժողովրդի վերաբերմունքի մասին՝ նա նշել է, որ եթե փողոցում հակազդեցություն չի դրսևորվում, այն լինելու է ընտրատեղամասում. «Այս ալիքը հակազդեցություն է ունենալու»։