Քաղաքական

Խնդրում եմ ժամանակ չծախսել ենթադրությունները ձեր՝ այս դեպքում ենթադրություններով հիմնավորելու վրա․ Ալեն Սիմոնյան

Խնդրում եմ ժամանակ չծախսել ենթադրությունները ձեր՝ այս դեպքում ենթադրություններով հիմնավորելու վրա․ Ալեն Սիմոնյան

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի գրառումը․

Իմ կողմից հարգված լրատվականներից մեկը` Civilnet -ը, շատ լավ ուսումնասիրություն է արել` փորձելով գնալ իմ հայտարարություններից մեկի հետևից: Հոդվածը վերնագրել է`
«Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով»։

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս աշխատանքի համար, ԲԱՅՑ, հարգելի՛ գործընկերներ, նման մաթեմատիկա գոյություն ունենալ չի կարող, և հողի վրա դրա արտահայտումը երկու կողմի համար էլ կոնկրետ չափել, հաշվել այս փուլում անհնար է, դրա համար էլ ստեղծվել է երկկողմ հանձնաժողով և տեղի է ունենում սահմանագծման և սահնազատման գործընթաց. նաև դրա համար էր այդ հայտարարությունը, որը ես «ԵՆԹԱԴՐԵՆՔ» պայմանական բառով եմ արել:

Մեջբերեմ խոսքս` «...իրենք, ենթադրենք, 210 քառ. կմ, մենք, ենթադրենք, 110 քառ. կմ...»։

Ուստի առաջարկում և խնդրում եմ ձեզ ժամանակ չծախսել ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆները ձեր՝ այս դեպքում ենթադրություններով հիմնավորելու վրա: Կա փաստ, որ կան տեղեր, որտեղ մենք ենք առաջ, տեղեր էլ կան, որ՝ իրենք:

Դրա փոխարեն կրկին հորդորում եմ անդրադառնալ ձեր կողմից ժամանակին իմ մասին շրջանառության մեջ դրված, մեղմ ասած՝ խնդրահարույց հրապարակմանն առ այն, որ ես ինչ-որ կապ ունեմ ճանապարհաշինարարության հետ, և դրա բերումով մեծ «տենդերներ» են շահվում, որը հետագայում լայն տարածում ստացավ և բազմաթիվ դատական վեճերի առիթ դարձավ:

Վստահ եմ` դուք` որպես անաչառ լրատվական, գոնե մոտ ապագայում կանեք դա` հաշվի առնելով, որ ես անձամբ գրեթե կես տարի առաջ եկել եմ ձեր խմբագրություն և հետո մեծ փաթեթ ուղարկել ձեզ, ինչից ակնհայտ է, որ ես ոչ մի կապ չունեմ ու չեմ ունեցել ձեր կողմից ինձ վերագրվող բիզնեսի հետ, և ձեր հրապարակումն ավելի քան խնդրահարույց է և ակնհայտ, որ պարզաբանման ու խմբագրման կարիք ունի:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական