Քաղաքական

Աճեմօղլուն հերքել է «Մեր ձևով» շարժման հետ համագործակցության մասին հայտարարությունը

Աճեմօղլուն հերքել է «Մեր ձևով» շարժման հետ համագործակցության մասին հայտարարությունը

Տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուն հայտարարել է, որ որևէ կապ չունի և չի համագործակցում գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» շարժման հետ։

Վերջին հավաքի ընթացքում Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, Աճեմօղլուն կմասնակցի շարժմանը՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի մշակման գործընթացում հանդես գալով որպես խորհրդական և փորձագետ։ Այնուհետև լրատվամիջոցներում սա ներկայացվել էր, թե տնտեսագետը համագործակցում է ընդդիմադիր այդ ուժի հետ։

Ստամբուլում լույս տեսնող «Ագոս» թերթին տված հարցազրույցում, սակայն, Աճեմօղլուն ընդգծել է. «Ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Թուրքիայում ես որևէ կուսակցության հետ չեմ համագործակցում։ Ես ուղարկել եմ միայն հաղորդագրություն նրանց կոնֆերանսի առթիվ, սակայն այդ կուսակցության հետ որևէ կապ չունեմ»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական