Քաղաքական

Հոգևորականների զրույցի ձայնագրությունը քննության առարկա կդառնա. դատախազություն

Հոգևորականների զրույցի ձայնագրությունը քննության առարկա կդառնա. դատախազություն

Համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա. Radar Armenia-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից (խոսքը  ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդի և հոգևորականների ձերբակալման մասին է): 

Հիշեցնենք, որ այսօր տարածվել է Տեր Նաթան արք. Հովհաննիսյանի և Աղան աբեղա Երնջակյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ աբեղան դժգոհում է, որ կաթողիկոսն իրեն հրահանգում է ընտանիքի հետ մասնակցել ընդդիմության հանրահավաքին, ինչին ինքը չի համաձայնվել։

Նշենք նաև, որ 2023թ. դեկտեմբերին Աղան աբեղան սեփական դիմումի համաձայն կարգալույծ է արվել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական