Քաղաքական

Ուիթքոֆը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը խաղաղության օրակարգին

Ուիթքոֆը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը խաղաղության օրակարգին

ՀՀ-ում ԱՄՆ դեսօանըթյունից հայտնում են, որ հոկտեմբերի 16-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ՝ Հոլոքոստի թանգարանում Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, ինչպես նաև հոկտեմբերի 7-ի երկրորդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում։

Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 8-ի համաձայնագրերի ընթացքին և տարածաշրջանային գործընթացներին։

Սթիվ Ուիթքոֆը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետևողական աջակցությունը խաղաղության օրակարգին։

Դեսպան Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Սթիվ Ուիթքոֆին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում ներդրած ջանքերի համար:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական