Քաղաքական

Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված վաշինգտոնյան քայլերին. Կլաուդիա Բուշ

Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված վաշինգտոնյան քայլերին. Կլաուդիա Բուշ

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին։

Դեսպանը հիշեցրել է, որ Գերմանիայի կառավարությունը մեծ ներգրավվածություն է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։ 

«Մենք հանդիպումներ ենք կազմակերպել Բեռլինում, աշխատանքներ ենք տարել և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունները երախտապարտ են եղել։ Հիմա պետք է դեպի ապագա նայել ու հասկանալ, թե հաջորդ քայլերը որոնք են։ Վաշինգտոնում ձեռնարկված քայլերում մենք աաջընթաց ենք տեսել։ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել այդ քայլերին։ Սա երկար ճանապարհ է, բայց մենք արդեն տեսել ենք, որ տևական ժամանակ խաղաղ է, չենք տեսել բախումներ, ինչը հույս է տալիս, որ կարող ենք շարունակել անցնել այդ ճանապարհով»,- ասել է դեսպանը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական