Հասարակություն

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ծանր հոդվածներ են մեղսագրում. փաստաբան

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ծանր հոդվածներ են մեղսագրում. փաստաբան

«Մկրտիչ սրբազանին մեղսագրում են երկու հոդված։ Այդ հոդվածների մեջ օրենսդիրը նշում է, որ արարքը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով»,-ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը և ընդգծել՝ իշխանական կամ ծառայողական լիազորություններ օգտագործելը չի վերաբերում մասնավոր անձանց․

«Դա վերաբերում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձանց։ Այսինքն, այս հոդվածներն ընդհանրապես վերաբերելի չեն։ Ավելին, նախաքննության մարմինը չկարողացավ այդ մասով հիմնավոր փաստարկներ բերել, և սա էլ խոսում էր այն մասին, որ մեղադրանքն արհեստական է»,-նշել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ դրանք ծանր հոդվածներ են, որպեսզի կարողանան կալանքի մասին որոշում ստանալ։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական