Քաղաքական

Հույս ունեմ՝ առաջիկայում գերիների վերաբերյալ լավ նորություններ կունենանք. Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հույս ունեմ՝ առաջիկայում գերիների վերաբերյալ լավ նորություններ կունենանք. Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հաստատված խաղաղության պայմաններում կան մի քանի հարցեր, որոնք դեռ լուծման կարիք ունեն, որոնցից առաջնային է Բաքվում պահվող պատանդառված անձանց ազատ արձակման հարցը։ Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում այս առումով լավ նորություններ կունենանք»,-հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով գերիների հարցին։

Նախարարն ընդգծել է՝ երեկ Շարմ էլ Շեյխում ևս, խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում, ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել են այդ հարցը. «Մենք ամենօրյա աշխատանքներ ենք իրականացնում այս ուղղությամբ»,-հայտնել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական