Քաղաքական

Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե դրանք լինեն նպատակային. իրանագետ

Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե դրանք լինեն նպատակային. իրանագետ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկխոսության կոչը՝ այն հակասական համարելով: Իսրայելի խորհրդարանում Թեհրանի հետ գործարք կնքելու պատրաստակամության մասին ԱՄՆ նախագահի ելույթից հետո Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է «թշնամական և հանցավոր վարքի» մեջ:

«Իրանի դեմ կան նոր սահմանափակումներ, և նման իրավիճակում երկխոսության գնալն՝ առանց արժանապատիվ դիրքի, պարզապես հնարավոր չէ։ Այս պայմաններում Թեհրանը նախընտրում է պահպանել սկզբունքային մոտեցում և չթողնել, որ իրեն պարտադրեն նախապայմաններ»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

Իրանագետի խոսքով՝ Թրամփի հայտարարությունը արտաքուստ թվում է երկխոսության կոչ, սակայն իր բովանդակությամբ պարունակում է կոշտ ձևակերպումներ Իրանի հասցեին. «Բնական է, որ Թեհրանը պետք է կոշտ արձագանքեր։ Միևնույն ժամանակ, Իրանը շեշտում է, որ պատրաստ է բանակցությունների, եթե դրանք լինեն նպատակային և ոչ հրամայական նախապայմաններով»։ Իրանագետը նշում է, որ Թեհրանի կոշտ արձագանքը պայմանավորված է նաև վերջին սահմանափակումներով, որոնք ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ շարունակ կիրառում են Իրանի նկատմամբ։

«Իրանի դեմ կան նոր սահմանափակումներ, և նման իրավիճակում երկխոսության գնալն առանց արժանապատիվ դիրքի պարզապես հնարավոր չէ։ Այս պայմաններում Թեհրանը նախընտրում է պահպանել սկզբունքային մոտեցում և չթողնել, որ իրեն պարտադրեն նախապայմաններ»,-նշեց նա։ 

Է.Բեգիջանյանի համոզմամբ՝ լայնածավալ ռազմական բախման հավանականություն թեև գոյություն ունի, սակայն մեծ չէ. «Թեհրանը պատրաստ է բանակցությունների։ Այստեղ վճռորոշ է Իսրայելի գործոնը, քանի որ Թրամփը, փաստացի, «քարտ բլանշ» է տվել Նաթանյահուին, և վերջինս իրեն լիազորված է զգում ցանկացած քայլի»,-ընգծեց նա և հավելեց՝ Իսրայելի ներկայիս քաղաքականության հիմքում ընկած է Իրանը թուլացնելու և մասնատելու նպատակը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական