Քաղաքական

Հուսով ենք, որ ԵԱՀԿ հարթակը կնպաստի հետագա խաղաղության ամրապնդմանը. Միրզոյան

Հուսով ենք, որ ԵԱՀԿ հարթակը կնպաստի հետագա խաղաղության ամրապնդմանը. Միրզոյան

«Մենք մեծապես հետաքրքրված ենք տնտեսական, շրջակա միջավայրի համագործակցության հնարավորություններով։ Նաև հուսով ենք, որ ԵԱՀԿ հարթակը այս և հաջորդ նախագահությունների ժամանակ կնպաստի հետագա խաղաղության ամրապնդմանը»,- ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ և ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ըստ նախարարի՝ ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան տեղի է ունենում միանգամայն նոր հանգամանքներում, տարածաշրջանի համար նշանակալի իրադարձությունների պայմաններում, նկատի ունենալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։

Նախարարն ընդգծել է՝ գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ-ն իր գործիքակազմով կոչված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. «Այժմ երբ այդ խաղաղությունը հաստատված է, և մենք ձեռնամուխ ենք եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, այս իրողությունները նոր են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության տեսանկյունից»,-ասել է նա և հավելել՝ պետք է բացահայտել նոր համագործակցության հորիզոններ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական