Քաղաքական

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ մտքեր ենք փոխանակել կարգավորման գործընթացի վերաբերյալ. Միրզոյան

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ մտքեր ենք փոխանակել կարգավորման գործընթացի վերաբերյալ. Միրզոյան

«Երեկ շփումներ եղել են ոչ միայն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, այլև՝ տարբեր երկրների պաշտոնյաների։ Ադրբեջանցի նախարարի հետ հնարավորություն ենք ունեցել մտքեր փոխանակել կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ ոչ շատ խոր»,-հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ նախարարի՝ հանդիպման ընթացքում կենտրոնացել են հումանիտար հարցերի շուրջ։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը և Ադրբեջանը ապաշրջափակում են միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքները. «Երկաթուղու այն հատվածը, որը անցնելու է Հայաստանի հարավով կոչվելու է «TRIPP», և հայ-ամերիկյան ընկերությունը կզբաղվի անցնող ճանապարհի բոլոր հարցերով»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, Շարմ Էլ Շեյխ քաղաքում մասնակցել է Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական