ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճատև զրույց են ունեցել Շարմ էլ-Շեյխում անցկացվող խաղաղության գագաթնաժողովի ընթացքում. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այնուհետև նրանց է միացել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը մեկնել է Եգիպտոս, որտեղ կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։