Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Խաղաղության գագաթնաժողովին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Խաղաղության գագաթնաժողովին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով Շարմ Էլ Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։

Գագաթնաժողովի մասնակիցներին դիմավորել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, այնուհետև երկրների ղեկավարներին ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների համատեղ տեսալուսանկարահանման արարողություն։

Գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է Գազայում պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիր, որն ստորագրել են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին։

Ստորագրման արարողությունից հետո ԱՄՆ և Եգիպտոսի նախագահները հանդես են եկել հայտարարություններով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական