Քաղաքական

Երեք նախագահներն իրենց դիրքորոշումը ներկայացրել են. Խաչատրյան

Երեք նախագահներն իրենց դիրքորոշումը ներկայացրել են. Խաչատրյան

«Կարծում եմ՝ 3 նախագահներն իրենց դիրքորոշումները հստակ ներկայացրել են։ Մի մասի համար դա կարող է ընդունելի լինել, մյուսի՝ ոչ»,-ճեպազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 3 նախագահներին ուղղված բանավեճի հրավերին։

«Նախ պետք է ընդունի, որ նախկին լուծումները ավելի լավն էին, քան այն, որը նա բանակցել է։ Ես առաջարկում եմ՝ Փաշինյանը թող «Նեսոյի քարաբաղնիս» հեքիաթը կարդա։ Արցախի հակամարտությունը բերեց շատ դժվար իրավիճակի»,- ասաց պատգամավորը՝ անդրադարձ կատարելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծման մասին գրառմանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական