ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կատարցի դիվանագետների մահվան կապակցությամբ։
Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Մենք միանում ենք Կատարի բարեկամ կառավարությանը և ժողովրդին՝ սգալով Եգիպտոսում տեղի ունեցած վթարի հետևանքով կատարցի դիվանագետների կորուստը։ Մաղթում ենք վիրավորներին շուտափույթ ապաքինում»,- ասված է գրառման մեջ։