Քաղաքական

Ալեն Սիմոնյանը Շվեդիայի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Բաքվում պահվող գերիների հարցին

Ալեն Սիմոնյանը Շվեդիայի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Բաքվում պահվող գերիների հարցին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը և միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին: Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական