Քաղաքական

Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը չեն սպառվել. վարչապետ

Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը չեն սպառվել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում նշել է, որ չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, երկկողմ օրակարգի հարցերը չեն սպառվել։

«Մենք դեռևս պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծել հումանիտար խնդիրները և սա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը։ Սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն»,- ասել է նա։

Վարչապետը խաղաղության հաստատման կապակցությամբ շնորհավորել է ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլև ԱՊՀ բոլոր անդամ պետություններին. «Քանի որ գիտեմ, որ դուք բոլորդ էլ իսկապես ուզում էիք, որ սա տեղի ունենար, և այն տեղի ունեցավ։ Խաղաղությունն այլևս իրականություն է, և ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս առիթով և շնորհակալություն եմ հայտնում ԱՊՀ գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական