Քաղաքական

«Խաղաղության խաչմերուկի» գաղափարը իրականություն է դառնում. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկի» գաղափարը իրականություն է դառնում. վարչապետ

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և Հայաստան-Թուրքիա  հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը իրականություն է դառնում»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին և ընդգծել, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, նախագահ Թրամփի աջակցությամբ, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության եկան տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման շուրջ։

Նա հավելել է՝ Հայաստանը և ԱՄՆ-ն, երրորդ կողմերի հետ համատեղ, կիրականացնեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը. «Առաջին անգամ պատմության մեջ մեր տարածաշրջանը թե՛ քաղաքականապես, թե՛ լոգիստիկապես պատրաստ է բացահայտել իր չօգտագործված ներուժը և ինտեգրվել Եվրոպայի, Հվ. Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև անխոչընդոտ կապի մեջ»,-ասել է վարչապետը։

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-9-ը  աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական