ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե ՀՀ սուվերեն տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ չկա ու չի կարող լինել։
«Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է»,- նշել է նա ճեպազրույցում։
Փոխնախարարը նաև վստահեցրել է, որ այս և բոլոր այլ հարցերի վերաբերյալ լինում են քննարկումներ բոլորի, այդ թվում՝ ադրբեջանցիների հետ:
Կոստանյանը հայտարարել է, որ Հայաստանը վերահաստատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և այն վավերացնելու պատրաստակամությունը: «Հայաստանն ստացել է հնարավորություն՝ խաղաղ և կայուն տարածաշրջան կառուցելու, և սկսվել է այդ գործընթացը։ Մենք նաև ստացել ենք հնարավորություն՝ ապաշրջափակել բոլոր կոմունիկացիաները մեր տարածաշրջանում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերների հետ»,- ասել է նա։