Քաղաքական

ՀՅԴ-ն Վաղարշապատի ընտրություններին կմասնակցի «Հաղթանակ» դաշինքով

ՀՅԴ-ն Վաղարշապատի ընտրություններին կմասնակցի «Հաղթանակ» դաշինքով

ՀՅԴ Էջմիածնի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մասնակցելու են Վաղարշապատում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին՝ «Հաղթանակ» դաշինքով:
«Հաղթանակ» դաշինքի նախընտրական ցանկը կգլխավորի Սևակ Խաչատրյանը:

Կարևորելով համայն հայության հոգևոր մշակութային կենտրոն հանդիսացող մեր համայնքին զարգացում, արդարություն ու հոգատարություն բերելու հանձնառությունը, գիտակցելով համապետական ընտրություններից առաջ Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների կարևորությունը, կոչ ենք անում`

- Էջմիածնի, Ոսկեհատի սիրելի բնակիչներին` մասնակցել սպասվող ընտրություններին և, իրենց ձայնը վստահելով պատասխանատու ուժերին, կանխել մեր ինքնության դեմ արշավներն ու համայնքի համար բացել զարգացման նոր էջ,

- ընդդիմադիր բոլոր ուժերին` գործել հանունի տրամաբանությամբ, բացառել իշխող ուժի հետ նախընտրական կամ հետընտրական որևէ համագործակցություն և ամբողջ ջանքերը ներդնել հաղթանակի կերտման համար»,- նշված է ՀՅԴ հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական