Գլխավոր դատախազությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը ուղարկել է ստուգման. Radar Armenia-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։
«Վարդան Ղուկասյանի հայտարարությունն ուսումնասիրվում է։ Այն ուղարկվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ ստուգման նպատակով»։
Խոսքը Գյումրիի ավագանու ընտրություններում ՔՊ կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քաղաքապետի հայտարարության մասին է։