Քաղաքական

Վարչապետը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհի համաժողովին

Վարչապետը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհի համաժողովին

Հոկտեմբերի 22-23-ը Թբիլիսիում կանցկացվի Մետաքսի ճանապարհի համաժողովը: Հինգերորդ անգամ անցկացվող համաժողովը կկրի Invest in Connectivity-Grow in Stability խորագիրը:

Համաժողովը կբացի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Միջոցառմանը կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովը. հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Ակնկալվում է շուրջ երկու հազար պատվիրակի մասնակցություն։ 

Համաժողովում կքննարկվեն գլոբալ առևտրի, տրանսպորտի և լոգիստիկայի, միջին միջանցքի զարգացման, էներգետիկայի, թվային տրանսֆորմացիայի և այլ թեմաներ: 

Թբիլիսիում Մետաքսի ճանապարհի համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ: 

Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովն այդ համաժողովին մասնակցել են նաև 2023 թվականին։ Այն ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նրանց հետ եռակողմ հանդիպում է ունեցել։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական