Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ասել էր, որ 2026թ. ընտրություններին մասնակցելու է իր թիմով։ ՀՅԴ-ն կլինի՞ նրա քաղաքական հենարանը, թե ոչ. Radar Armenia-ն պարզաբանման համար դիմեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանին։
«Երբ ժողովները լինեն, Դաշնակցությունն իր դիրքորոշումը կասի»,- ասաց Գեղամ Մանուկյանը՝ շեշտելով, որ բոլոր կարևորագույն որոշումները կայացվում են ԳՄ ժողովներին։