Քաղաքական

Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա. Նիկոլ Փաշինյան

Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մի րոպե մի բան ասեմ-4» խորագրով տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Երրորդ և և Չորրորդ Հանրապետությունների միջև տարբերությանը։

«Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ Չորրորդ Հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա:

Երրորդ Հանրապետությունում Սահմանադրության՝ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և քվեարկությամբ ընդունված լինելը խիստ կասկածելի է, իսկ Չորրորդ Հանրապետությունում նման կասկած ընդհանրապես պետք է չլինի:

Երրորդ Հանրապետությունում իշխանության պատկանելը ժողովրդին հարաբերական է և ֆորմալ, Չորրորդ Հանրապետությունում պետք է լինի հստակ և անառարկելի:

Եվ, ի վերջո, Երրորդ Հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, Չորրորդ Հանրապետությունն այն հայրենիքի մասին է, որ ՀՀ-ն մեր երազանքների հայրենիքն է, և հայրենիք փնտրելու կարիք չկա»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական