Քաղաքական

Կտեսնենք. Սերժ Սարգսյանը՝ ընտրություններին մասնակցելու մասին

Կտեսնենք. Սերժ Սարգսյանը՝ ընտրություններին մասնակցելու մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում արած հայտարարությունները, թե ԱԺ անցնելու շանս ունեն իր ու Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժերը։

«Անկեղծ, ժամանակ չեմ ունեցել դիտել մամլո ասուլիսը, դրա համար չեմ կարող որևէ կարծիք հայտնել»,-ասել է Սարգսյանը։ 

ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու մասին հարցին ի պատասխան նա ասել է. «Կտեսնենք. իրավիճակից առաջ չեմ ուզում ընկնել, եզրակացություններ անել, բայց մենք ժամանակին կհայտարարենք մասնակցության մասին»։

Հարցին՝ Ալմա Աթայի հռչակագիրն իր նախագահության օրոք բանակցային գործընթացում ինչ դերակատարություն է ունեցել, Սարգսյանն ասել է. «Զրոյական։ Նույնիսկ ադրբեջանցիները չէին համարձակվում նման արգումենտ բերել։ Բա եթե էն ժամանակից ամեն ինչ որոշված էր, ինչու՞ է ՄԽ ստեղծվել, ինչու՞ են համանախագահները 5 անգամ հայտարարել, թե ինչպես կլինի գործընթացը։ Բա որ լուծված էր, լավ, մենք շահագրգիռ էինք՝ բանակցություններին մասնակցելու, ադրբեջանական կո՞ղմն ինչու էր գալիս մասնակցելու»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական