Քաղաքական

ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որ փաստաթուղթ ստորագրես, հետո չեղարկես. Քոչարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որ փաստաթուղթ ստորագրես, հետո չեղարկես. Քոչարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը եթե համեմատենք այս ամենի հետ, նույնիսկ երազանքի փաստաթուղթ կարելի է անվանել։ Այդ փաստաթուղթը ենթադրում էր նաև Արցախի գոյություն. հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով վաշինգտոնյան համաձայնագրերին։

«ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որի հետ կարելի էր ստորագրել մի փաստաթուղթ, հետո մի 6 ամիս հետո չեղարկել ու ասել՝ չենք ընդունում։ Բավական դժվար է։ Չի նշանակում, որ ԱՄՆ-ն ինչ ասի, պիտի անես»,- հայտարարել է Քոչարյանը․

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ժամանակին դեմ էր Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը, բայց իր պաշտոնավարման ժամանակ ինքը կարողացել է հասնել դրան։

«Ավելի ճիշտ ձևը՝ ոչ թե ասել, որ սա չենք ընդունում, այլ փորձել պրոյեկտը մեծացնել, ցույց տալ ԱՄՆ հետաքրքրությունը ավելի մեծ պրոյեկտի մեջ, որտեղ ներառված են նաև մեր շահերը,- ասել է նա՝ հավելելով, որ պետք է նաև դեպի Երասխ երկաթուղու կառուցման ծրագիրը դնել սեղանին։

Անդրադառնալով իր՝ Մոսկվա այցի և այնտեղ պաշտոնյաների հետ հանդիպումների մասին լուրերին, Քոչարյանը նշել է. «Մեկ ամիս առաջ եղել եմ Մոսկվայում ընդամենը 2 օրով՝ շաբաթ-կիրակի։ Մասնավոր անձնական հարցեր էին. վերադարձել եմ երկուշաբթի կեսօրին։ Եթե պաշտոնական հանդիպումների նպատակ ունենայի, երևի շաբաթվա այլ օրեր կընտրեի»։

Քոչարյանը խոսել է նաև խաղաղության հաստատման մասին իշխանությունների պնդումներից՝ ասելով. «Խաղաղությունը կախված է Ալիևի տրամադրությունից։

Ես խաղաղություն բառը սխալ օգտագործեցի, կա զինադադար՝ կախված մեկ մարդու ցանկությունից»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական