Քաղաքական

Բա ո՞վ էր մասնակցում. Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Բա ո՞վ էր մասնակցում. Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Ես ուրիշ նախագահների անունից իրավունք չունեմ խոսելու և չեմ ուզում խոսել։ Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ՝ 2021թ. ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ ինչ-որ չափի ազդեցություն, ինչ-որ զանգված կոնսոլիդացման հնարավորություն։ Հիմա պատկերացրեք՝ 2021թ. ես էլ չմասնակցեի,- հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ու այլոց հնչեցրած կարծիքին, որ, հանուն Փաշինյանի նկատմամբ հաղթանակի, ինքը պետք է դուրս գա քաղաքականությունից։ Նա հիշեցրել է 2018թ. ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը.

«Բավարա՞ր են իմ մասնակցությամբ ձայները. ոչ, բավարար չեն։ Կուզեինք, որ այլ ուժեր ևս ստեղծվեն, որոնց հետ համագործակցությունը կբերի իրավիճակի փոփոխության»։

Նա նաև հայտնել է, որ իր թիմը մասնակցելու է ընտրություններին։

Քոչարյանը նշել է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ նախագահն է, և ՀԱԿ-ը ևս մասնակցում է ընտրություններին։

ՀՀԿ-ն, որի նախագահը Սերժ Սարգսյանն է, մասնակցել է բոլոր ընտրություններին. «Հիմա կուսակցության մասնակցությունը նշանակու՞մ է առաջնորդի մասնակցություն, թե՞ չի նշանակում... Իհարկե»։ Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը չի գլխավորել ցուցակը, նա նշել է., «Հա, ոչ մեկը չգիտե՞ր այդ դեմքի մասին, երբ քարոզարշավը սկսում ես դու անել։ Իսկ առաջին նախագահը իր դեմքով էր մասնակցում։

Ի՞նչն է ավելի լավ՝ դու չերևա՞ս անձամբ քո դեմքով, բայց բոլոր որոշումները կայացնողը լինես, թե՞ հենց քո դեմքով երևաս ու ասես՝ այս մասկիրովկան չեմ անում։ Ի՞նչն է ավելի լավ. մնալ կուսակցության ղեկավար ու ասել՝ ես չե՞մ մասնակցում. բա ո՞վ է մասնակցում։ Կուսակցությունը մասնակցում է, ուրեմն՝ ինքն էլ է մասնակցում»։

Ինչ վերաբերում է իր դեմքով մասնակցությանը, նա նշել է. «Եթե մեր թիմում հայտնվի մեկը, որ, ըստ սոցիոլոգիայի, ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ»։

Նա նաև խոստովանել է. «Եթե մտածում եք՝ 2021 թվականին մեծ հաճույք էի ստանում 8-10 հանդիպումներ ունենալ, ամբողջ Հայաստանի Հանրապետությունով պտտվել, իհարկե՝ չէ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական