Քաղաքական

Նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի. վարչապետ

Նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում կարճ տեսանյութ է հրապարակել՝ ասելով. «Պատերազմում իբր հաղթած, Ղարաբաղը իբր հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի, իբր տնտեսությունը զարգացրած 3 նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի»:

«Ընդ որում, էդ ժանրը, որ ես քեզ հետ բանավիճելու բան չունեմ, լեգիտիմ ժանր է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ էդ մարդկանց խոսացածի 99,9 տոկոսը բանավեճ է ինձ հետ։ Իսկ չեն գալիս բանավեճի, որովհետեւ իրենց խոսացածի 99,9 տոկոսը, որ բանավեճ է ինձ հետ, ֆեյք է։ Դա շատ հեշտությամբ ցույց կտամ։ Ի դեպ, խորհրդարանական ընտրությունների եք մասնակցելու, էլի բանավեճի չեք գալո՞ւ, էլի փախնելո՞ւ եք»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական