Քաղաքական

Իմպիչմենտի նախաձեռնողները մենք չենք եղել, մենք եղել ենք պաշտպանողները. Սերժ Սարգսյան

Իմպիչմենտի նախաձեռնողները մենք չենք եղել, մենք եղել ենք պաշտպանողները. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է առաջիկա ընտրությունների մասին՝ նշելով, որ ՀՀԿ-ն մասնակցելու հետ կապված դեռ որոշում չունի։

«Հաջողություն եմ ցանկանում բոլոր այն ուժերին, որոնք արդեն որոշել են մասնակցել 2026թ. ընտրություններին։ Մենք որոշում չունենք, զբաղված են այլ գործով։ Երբ ժամանակը կգա, որոշում կկայացնենք»,- ասել է նա։

Անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի պաշտոնանկության գործընթաց սկսելուն՝ նա ասել է, թե իրենք չեն նախաձեռնողը. «Նախաձեռնողը մենք չենք, մենք պաշտպանողներն ենք, մենք եղել ենք ու կանք թեկնածու առաջադրողները, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներին, որ այս գաղափարը պաշտպանեցին»։

Լրագրողները հիշեցրել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, որն ասել էր, որ խաղաղության իր հայեցակարգը տարբերվում է Նիկոլ Փաշինյանի հայեցակարգից։ Սերժ Սարգսյանը դժգոհել է, որ լրագրողները ստիպում են իրեն մեկնաբանել նախկին նախագահներին. «Ես հո մեկնաբան չե՞մ։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասները կշարադրի՝ ինչ մասին է խոսքը, այն ժամանակ էլ ես թեթևակի կարող եմ դրան անդրադառնալ»,-ասել է Սարգսյանը։

 Իսկ հնարավո՞ր է Տեր-Պետրոսյանի հետ դաշինքով մասնակցելը, նա ասել է. «Նման գաղափար ընդհանրապես չի եղել։ Եթե չեմ սխալվում, Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում նման բան անել։ Չեմ հասկանում՝ որտեղի՞ց եք այդ գաղափարը վերցրել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական