Քաղաքական

Կոնգրեսում ներկայացվել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների օրինագիծ

Կոնգրեսում ներկայացվել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների օրինագիծ

ԱՄՆ կոնգրեսականներ Դարել Իսան և Գաս Բիլիրակիսը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել «Կովկասում էսկալացիայի կանխարգելման և փոխգործակցության խթանման մասին» օրինագիծը (PEACE Act):

Օրինագիծը նախատեսում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների վերսկսման դեպքում՝ երկրների միջև խաղաղության բանակցություններին աջակցելու նպատակով:

Համաձայն պատժամիջոցների բաժնի, եթե ԱՄՆ նախագահը հաստատի, որ Ադրբեջանը թշնամական գործողություններ է իրականացնում Հայաստանի դեմ, անմիջապես համապատասխան հաստատում է տալիս Կոնգրեսին։

️Եթե ս.թ. օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջեւ ստորագրված համատեղ հռչակագրի իրականացման ընթացքում պետքարտուղարը որոշի, որ անձը գիտակցաբար փորձել է խափանել կամ խոչընդոտել խաղաղության համաձայնագրի բարեհաջող կնքմանը, նախագահը կարող է մեկ կամ մի քանի պատժամիջոցներ կիրառել այդ անձի նկատմամբ։ 

Օրինագիծը կգործի 7 տարի՝ ընդունման պահից։

Օրենքի նախագիծը փոխանցվել է արտաքին հարցերի հաջնաժողովին, ինչպես նաև դատական և ֆինանսական ծառայությունների հանձնաժողովներին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական