Քաղաքական

Որ շատ համը հանեն, Թրամփը կասի՝ երկուսից էլ հիասթափված եմ. Քոչարյան

Որ շատ համը հանեն, Թրամփը կասի՝ երկուսից էլ հիասթափված եմ. Քոչարյան

«Ես չեմ հասկանում, թե այս քաղաքականությունն իրականացնող մարդկանց գլխում ինչ բիոքիմիա է կատարվում։ Այդ բիոքիմիան Հայաստանի շահերի հետ հեչ կապ չունի, ռացիոնալ աշխարհաքաղաքական շահերի հետ ևս հեչ կապ չունի, բայց անում են»,- հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հետաքրքրվել է՝ ինչու են սպասում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է արձագանքի հայ-ադրբեջանական երկխոսությանը. «Մեկը մի բան է ասում, մյուսը՝ մի բան։ Որ շատ համը հանեն, կասի՝ երկուսից էլ հիասթափված եմ։ Ինչու՞ եք սպասում որ ԱՄՆ նախագահը պետք է արձագանքի։ Նա սկի Հայաստանի տեղը չգիտի, և ասեմ՝ Հայաստանն այն նշանակությունը չունի, եթե ԱՄՆ-ն Հարավային Կովկասում ունենար կենսական շահեր, ՀՀ անունն էլ չէր շփոթի Ալբանիայի հետ, Ադրբեջանինը՝ Կամբոջայի։ Չի միջամտելու։ Իրենք ստացել են այն, ինչ պետք էր։ Մնացածը՝ գնացեք, ինչ ուզում եք, խոսեք։ Եւ ճիշտ է անում»,- ասել է նա։   

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական