Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել Ազգային ժողովի առաջին բաժին. Radar Armenia-ին ասաց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։
«Հիմնավորումն այն է, որ կա ժամկետների անհամապատասխանություն և չի կարող ներառվել լիագումար նիստերի օրակարգում»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմքեր չկան, քանի որ ԱԺ կանոնակարգում այս մասին հստակ է գրված։