ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր ֆրանսիացի գործընկեր Ժանե-Նոել Բարրոյին Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
«Հարգելի Ժան-Նոել Բարո, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
Անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ երկխոսության շարունակությանը և ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված մեր համատեղ աշխատանքին»,- գրել է Միրզոյանը X-ի իր էջում։