Քաղաքական

«Պատիվ ունեմ»-ը վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ է ներկայացրել

«Պատիվ ունեմ»-ը վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ է ներկայացրել

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Պատիվ ունեմ» խմբակցության՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը։

Ըստ այդ փաստաթղթի, երկրում արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումը ԱԺ կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, իրենք ակնկալում են պատգամավորների կոնսոլիդացիան և անցումային կառավարության հաստատումը։

«Երբ հանրային ճնշման արդյունքում դուք գիտակցեք, թե ձեր չմիանալն ու Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ մնալը ինչ խնդիրներ են առաջացնում, այդ ժամանակ մենք կունենանք այս գործընթացի հաջող ավարտը», – ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Ըստ նրա. «Ես չեմ հիշում վերջին շրջանում որևէ գործընթաց, որի շուրջ այսպիսի կոնսենսուս ապահովված լինի։ Այնպես որ, շնորհավորում եմ՝ ձեր գործունեությամբ կարողացել եք ապահովել միանշանակ կոնսենսուս»։

Գնահատեք հոդվածը

3.7 /5
3
գնահատական