«Դաշնակցության ժողովները քննարկում են կուսակցության քաղաքականությունը, որևէ մեկը ելույթ չի ունենում, և ծափ չեն տալիս, չեն գոռում՝ կեցցե. լուրջ ժողով է»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով կուսակցությունների թափանցիկությանը։
Խաչատրյանը ընդգծել է՝ ժողովները բաց են բոլոր լրատվամիջոցների համար. «Բայց քաղաքական ուժ կա, որը որոշումները կայացնում է այլ տեղ և համագումարը օգտագործում է շոուի համար։ Իսկ մեր կուսակցությունը ֆինանսավորվում է օրենքով չարգելված միջոցներից, մասնավորապես, անդամավճարներից։
Անդրադառնալով ընտրություններին իրենց մասնակցությանը՝ Ա. Խաչատրյանը ընդգծել է. «Իրենց համար ոչ ախորժելի կուսակցություններին, որոնցից վտանգ են տեսնում, թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին»։