Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը անդրադարձել է Կոպենհագենում իր և վարչապետ Փաշինյանի հանդիպմանը։ Լայենը այս մասին գրառում է արել X-ի իր էջում՝ հանդիպումը բնորոշելով բովանդակալից։
«Մենք շատ բովանդակալից զրույց ունեցանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Շնորհավորեցինք Հայաստանին՝ Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի հետ, Թրամփի աջակցությամբ, ձեռք բերված նշանակալի առաջընթացի համար։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ։
Մենք վճռական ենք խորացնել մեր համագործակցությունը։ Հայաստանը ԵՄ առանցքային գործընկերն է։
Մեր «Գլոբալ դարպաս» ռազմավարության միջոցով մենք կխթանենք տարածաշրջանային հաղորդակցությունը՝ ընդգրկելով առևտուրը, տրանսպորտը, էներգետիկան և թվային ոլորտները։
Անհամբեր սպասում ենք 2026 թվականի առաջին կեսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովին»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։