ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց դատավճիռը։
Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վճռով մնաց անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մետ մտնելը:
Դահլիճում հավաքվածները դատավճռի հրապարակումն ընդունեցին «ամոթ, ամոթ», ապա՝ «սրբազան» վանկարկումներով։
Հիշեցնենք՝ Աջապահյանը մեղադրվում է պետական հեղաշրջման կոչեր հնչեցնելու մեջ։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Ավելի վաղ դատարանն իր վերդիկտով Աջապահյանին ճանաչել էր մեղավոր, իսկ մեղադրող կողմը՝ պահանջել 2.5 տարվա ազատազրկում։