«Ինձ հետաքրքրում է՝ միայն ՀՀ-ի տարածքում բոլոր անվանումները նշվեն և հնչեն այնպես, ինչպես կան, և երեկվա հանդիպման արդյունքները ինձ լիովին բավարարում են»,-խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք» արտահայտության օգտագործմանը։
Խմբակցությանը քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ընգծել է, որ կան պաշտոնական ստորագրված փաստաթղթեր, որտեղ հստակ նշված են անունները. «Մենք ելնում ենք պաշտոնական փաստաթղթերից և պայմանավորվածություններից, մյուս խոսույթները չեն կարող լեգիտիմ լինել, եթե վերաբերելու են ՀՀ սուվերեն որևէ տարածքի»,-ասել է նա և ընդգծել, որ երեկվա հանդիպումից հետո երկու երկրներն էլ հաղորդագրություն են տարածել առ այն, որ ՀՀ սուվերեն տարածքով անցնող ճանապարհը ունի «TRIPP» անունը։